Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հունվարին ձեռք բերել «Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիուին։
Ինչպես հայտնում է As-ը, «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ինասիուին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ Ինասիուին ձեռք բերելը համապատասխանում է ակումբի նոր տրանսֆերային քաղաքականությանը՝ երիտասարդ խաղացողներ ներգրավելու վերաբերյալ։
Գոնսալու Ինասիուի պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Պաշտպանի հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո։