Մադրիդի «Ռեալի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը պատմել է, թե ինչով է զբաղվում կարիերան ավարտելուց հետո։
«Ամեն ինչ կատարյալ է։ Ես վայելում եմ կյանքը, ժամանակն ընտանիքի, երեխաների հետ: Ես ստացա այն, ինչ ուզում էի, և դա կատարյալ կյանք է:
Իհարկե, ես ֆուտբոլ եմ նայում, բացի այդ, երեխաներս ֆուտբոլ են խաղում։ Ես հեռուստացույց եմ դիտում, երբ կարողանում եմ, ինչպես նաև անում եմ այլ բաներ:
Այս պահին չեմ կարոտում ֆուտբոլը, և դա լավ է։ Տեսնենք, թե ինչ կլինի մի քանի ամսից»,- Ազարի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազարը հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
























































