«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի հաջողությունների մասին լոնդոնյան ակումբում հանդես գալու առաջին երեք ամիսներից հետո։
«Նիկոն շատ երիտասարդ է, նա միայն այս մրցաշրջանում է միացել «Չելսիին», որոշ հանգամանքներ թույլ չեն տվել նրան լիովին ցուցադրել իր լավագույն կողմերը:
Ի՞նչ պետք է անենք։ Նետենք նրան աղբամանը և ասենք, որ օգտակար չէ՞: Դե, վերջ տվեք այդպես մտածելուն։ Մեր խնդիրն է նրան վստահություն հաղորդել»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Ջեքսոնը «Չելսի» է տեղափոխվել «Վիլյառեալից» վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ 37 միլիոն եվրոյի դիմաց։