«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին, ում ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները։
Այս մասին հայտնում է Football Insider ռեսուրսը։
Նշվում է, որ մի քանի ակումբներ հավակնում են բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերին: «Մանչեսթեր Սիթին» պահանջում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում իր խաղացողի համար։
Այժմ Կևինը ապաքինվում է ծանր վնասվածքից։ Նրա պայմանագիրը «Ման․Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։