Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է Օմսկում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի երկրորդ փուլի հաղթող։
Պետրոսյանը, որն ավելի քան 30 միավորի տարբերությամբ կարճ ծրագրից հետո երկրորդն էր, հաղթել է ազատ ծրագրում և նվաճել է ոսկե մեդալ։
Կարճ ծրագրից հետո առաջատար Ալինա Գորբաչովան ազատ ծրագրում ցույց է տվել միայն չորրորդ արդյունքը, սակայն կարողացել է զբաղեցնել երկրորդ տեղը։ Մարիա Աղաևան նվաճել է բրոնզե մեդալը։
Ռուսաստանի գրան պրի. 2-րդ փուլ. Օմսկ
Կանայք. Արդյունքներ
1. Ադելյա Պետրոսյան՝ 236,31,
2. Ալինա Գորբաչովա՝ 205,7,
3. Մարիա Աղաեւա – 202,29,
4. Սոֆյա Զախարովա՝ 194,39,
5. Լյուդմիլա Ֆուրսովա – 177,93,
6. Վիկտորյա Ֆեդյանինա – 159.30,
7. Դարիա Տրետյակովա – 156,88,
8. Զարինա Կաշապովա՝ 154,47,
9. Մարիա Պարամոնովա – 149.02,
10. Արինա Վիդինեևա՝ 139,74։