Նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի Աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մարկետինգային և PR արշավ է իրականացնում։
Արշավի շրջանակում միջոցառում է կազմակերպվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որին մեծ հետաքրքրությամբ հետևել են անցորդներ, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
«Միջոցառումը մեկնարկել է «Երևանյան թմբուկների» ելույթով, ապա եղել են ցուցադրական ելույթներ ոչ միայն սամբո մարզաձևից, այլև՝ հայկական կոխ ըմբշամարտից։ Ի դեպ, կոխն այն մարզաձևերից մեկն է, որն ընկած է սամբո մարզաձևի ստեղծման հիմքում։
Վարպետության դասեր, վիկտորինա, ինֆորմատիվ և ուրախ մթնոլորտ. այս ամենն ապահոված էր»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը ՀՀ սամբոյի ֆեդերացիան կանցկացնի ևս մի քանի նմանատիպ միջոցառում՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում։