«Սևիլիայի» պաշտպան Լոիկ Բադեն խոսել է թիմակից Սերխիո Ռամոսի դերի մասին.
«Սերխիոն մեզ համար երկրորդ մարզիչի պես է. Ինձ համար նա ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանն է։ Ես աշխատում եմ և փորձում եմ անել նույնը, ինչ նա։ Ես շատ ուշադիր լսում եմ նրան»,- Բադեի խոսքերն է մեջբերում Muchodeporte-ը։
37-ամյա իսպանացին Սևիլիա է վերադարձել այս տարվա սեպտեմբերին։ Այս մրցաշրջանում Ռամոսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ռամոսը նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում և Մադրիդի «Ռեալում»: Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 180 խաղում նա խփել է 23 գոլ։
























































