Ֆրանսիայում անցկացվող ռեգբիի Աշխարհի գավաթի խաղարկությունում որոշվել է կիսաեզրափակիչ փուլի վերջին մասնակիցը։
Քառորդ եզրափակիչում Հարավային Աֆրիկայի հավաքականը դժվարին հաղթանակ տարավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ։
«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 29:28 հաշվով՝ հօգուտ ՀԱՀ-ի։
Եզրափակիչ դուրս գալու համար Հարավային Աֆրիկայի հավաքականը կխաղա Անգլիայի հետ:
Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն Արգենտինան և Նոր Զելանդիան։