Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մանկավարժական, դասախոսական և մարզչական ողջ խորհուրդը, ի դեմս տնօրեն Վաղինակ Գալուստյանի, իր պատրաստակամությունն է հայտնում քոլեջի հանրակրթական բաժնում /սկասած՝ 7-րդ դասարանից/ ընդունել արցախցի մարզիկներին։
«ԵՕՀՊՄ քոլեջում նրանք կստանան իրենց ուսումը և մարզումները շարունակելու, ինչպես նաև անվճար տրամադրովող սննդից օգտվելու հնարավարություն կունենան, իսկ հեռավոր մարզերից մեզ մոտ սովորողները կբնակվեն քոլեջում» ,- ասվում է քոլեջի տարածած հաղորդագրության մեջ։