Ներկայացվել է նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի Աշխարհի առաջնության տարբերանշանը։
«Այս պատմական առաջնությունը, որի մեկնարկին մնացել են հաշված օրեր, խոստանում է դառնալ ամենահիշարժաններից մեկը սամբոյի և Հայաստանի պատմության մեջ»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թ. հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:
Հայաստանի հավաքականները հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե: