Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ: Այս մասին ասվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
«ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար:
Մաղթում ենք քաջ առողջություն, երջանկություն և երկար տարիների կյանք»,- ասվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ-73»-ի նախկին մարզիչ, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը նշում է ծննդյան 97-րդ տարեդարձը։
























































