Ֆորմուլա 1-ի «Մերսեդեսի» թիմի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը սոցիալական ցանցի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել անվանի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի և Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն, իր թիմակից Լյուիս Հեմիլթոնի հետ:
«Դեյվիդ, քեզ հետ հանդիպելը հիանալի էր: Շնորհավորում եմ Netflix-ում նոր վավերագրական ֆիլմի պրեմիերայի առիթով։ Այն ինձ դուր եկավ», — գրել է Ռասելը:
Դեյվիդ Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նա թիմում խաղացել է 1993-ից 2003 թվականներին։ 2003 թվականին Բեքհեմը անգլիական ակումբից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Տրանսֆերային արժեքը կազմել է 37,5 մլն եվրո։ Բեքհեմն այժմ հանդիսանում է «Ինտեր Մայամիի» համասեփականատեր:
Ավելի վաղ Բեքհեմը շնորհավորել էր «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենին՝ երրորդ չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Ֆերստապենը տիտղոսը նվաճել է Կատարի Գրան Պրիում հաղթելուց հետո: