Ռեդ Բուլի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենն այս մրցաշրջանում ժամանակից շուտ դարձավ Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն։
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրա թիմակից Սերխիո Պերեսը լքեց երթուղին Կատարի Գրան Պրիի սպրինտի ժամանակ:
11-րդ պտույտում Պերեսը, ով դեռ մաթեմատիկական հնարավորություն ուներ մրցաշրջանում հաղթելու համար, բախվեց Ալպինի ավտոարշավորդ Էստեբան Օկոնի հետ։
Ֆերստապենն այժմ արդեն Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն է՝ նախկինում տիտղոսներ նվաճելով 2021 և 2022 թվականներին: