ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդների անունները։
Ցանկում ներառված են Ջուդ Բելինգհեմը (Ռեալ Մադրիդ), Բրուման (Յունիոն), Ալվարո Մորատան (Ատլետիկո Մադրիդ) և Ռասմուս Հոյլունդը (Մանչեսթեր Յունայթեդ):
Բելինգհեմը «Նապոլիի» հետ խաղում (3-2) դարձել է գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, «Ֆեյենորդի» հետ խաղում Մորատան դուբլի հեղինակ է դարձել (3-2)։
Հոյլունդը ևս դարձել է դուբլի հեղինակ այս տուրում, իսկ Բրուման՝ գոլ և գոլային փոխանցում է ձևակերպել։