«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ իր թիմը պետք է թարմացնի կազմը:
«Մրցաշրջանի ավարտին մենք մոտավորապես 18 ամիս աշխատելու ենք գրեթե նույն կազմի հետ, ուստի պետք է այն թարմացնել, պետք է փնտրենք առիթ մեր մակարդակը բարձրացնելու համար: Նման ծրագիր այժմ մշակվում է»,- մեջբերում է Ռոջերսին leicestermercury-ը:
Նշենք, որ այս պահին «Լեսթերը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը (53 միավոր): Առաջնության իրենց վերջին խաղում «աղվեսները» վստահորեն հաղթեցին «Ասթոն Վիլային»՝ 4-0: