«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայում տարել է իր 101-րդ հաղթանակը։
Մյունխենյան թիմը հյուրընկալվելիս երեկ հաղթեց «Կոպենհագենին» ՉԼ-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում։
Այսպիսով, Մյուլերն այս ցուցանիշով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հավասարվելով Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Իկեր Կասիլյասին։
Չեմպիոնների լիգայում հաղթանակների քանակով ռեկորդակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 115 հաղթանակ։