Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Լատվիա – Հայաստան հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։ Խաղը կկայանա հոկտեմբեր 12-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին։
Հիշեցնենք՝ Եվրո 2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականին մնացել է անցկացնել երեք հանդիպում։