Երևանի «Փյունիկը» ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Գյումրիի «Շիրակին», որի մարզադաշտում անցկացրել է վերջին 3 տնային հանդիպումները։
«Շնորհակալություն ենք հայտնում «Շիրակին» մեզ համար բարդ ժամանակներում օգնության ձեռք մեկնելու համար, ինչպես նաև ստադիոնի բոլոր աշխատակիցներին իրենց նվիրված աշխատանքի համար»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։