Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին, իր՝ Լեռնային Ղարաբաղին աջակցելու՝ միջազգային հանրությանն ուղղված կոչին անդրադառնալու համար։
«Շնորհակալություն CNN-ին լուսաբանելու համար այն ողբերգությունը, որն այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում։
Մարդիկ ցեղասպանության են ենթարկվում այսօր՝ 2023 թվականին և նրանք հուսահատորեն մեր օգնության կարիքն ունեն»,- գրել է հայ ֆուտբոլիստը։