Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հավաքական թիմի պատանի գեղասահորդներ Միքայել Սալազարյանը և Սոֆի Կարապետյանը իրենց մարզիչների հետ միասին մեկնել են Հունգարիա՝ մասնակցելու «Պատանեկան Գրան-պրի, Բուդապեշտ 2023» մրցաշարին։
16-ամյա Սալազարյանն արդեն հանդես է եկել կարճ ծրագրում և 43,79 միավոր հավաքել։