Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կատալոնյան «Բարսելոնան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց բելգիական «Անտվերպի» դարպասը։
Կատալոնյան թիմի կազմում երկու անգամ աչքի ընկավ Ժոաո Ֆելիշը։ Մեկական գոլ խփեցին Լևանդովսկին ու Գավին, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Բատաիլեն։
Խմբի մյուս խաղում «Պորտուն» Համբուրգում 3։1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։
Մադրիդի «Ատլետիկոն» Հռոմում ոչ-ոքի խաղաց «Լացիոյի» հետ։ Մադրիդյան թիմից գոլ խփեց Բարիոսը։ Տանտերերը վերջին րոպեին խփեցին պատասխան գոլը։ Աչքի ընկավ Պրովեդելը։
Խմբի մյուս խաղում հոլանդական «Ֆեյենորդը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց շոտլանդական «Սելթիկի» դարպասը։