«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Բավարիայի» դեմ հանդիպումը, հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։
30-ամյա անգլիացին վնասվածքի պատճառով թիմի հետ չի մեկնել Մյունխեն։
«Բավարիա» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին։
2023/24 մրցաշրջանում Մագուայրը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» միայն մեկ հանդիպման՝ նա փոխարինման է դուրս եկել ԱՊԼ-ի 4-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (1:3)։