«Մարսելի» գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալը, որն անցած հունիսին փոխարինեց Իգոր Տուդորին, ֆուտբոլիստներին հայտարարել է մարսելյան ակումբից հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 58-ամյա մասնագետը թիմի խաղացողներին այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան, հայտնել է հեռանալու իր մտադրության մասին։ Մարսելինոն որոշել է հեռանալ ակումբից Չեմպիոնների լիգայից արդեն երրորդ որակավորման փուլում թիմի դուրս մնալու, ինչպես նաև Ֆրանսիայի առաջնության առաջին տուրերում ցույց տված խաղամակարդակից երկրպագուների դժգոհության պատճառով։
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի հինգ խաղից հետո «Մարսելը» վաստակել է ինը միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։