Հայաստանի հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումներով անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
«Ադրբեջանը նոր ահաբեկչական հարձակում է սկսել շրջափակված Արցախի դեմ»,- գրել է Վահան Բիչախչյանը։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։
Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։