Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին համեմատել է մադրիդյան թիմի և կատալոնական «Բարսելոնայի» նպատակները Չեմպիոնների լիգայում։
«Չավին ասաց, որ «Բարսելոնայի» նպատակը Չեմպիոնների լիգայում փլեյ օֆֆ փուլ դուրս գալն է: «Ռեալի» նպատակը ինչպես միշտ առնվազն կիսաեզրափակիչ դուրս գալն է, և ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «El Chiringuito» հեռուստաընկերությունը Twitter-ում։
Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 20-ին, Չեմպիոնների լիգայի խաղում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Ունիոն Բեռլինի» հետ։ Խաղը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին:
Վերջին անգամ «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հաղթել է 2021/2022 մրցաշրջանում՝ եզրափակչում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Լիվերպուլի» նկատմամբ: