Շվեդ մարզիկ Արման Դյուպլանտիսը թարմացրել է ձողացատկի համաշխարհային ռեկորդը։ Դա տեղի ունեցավ Յուջինում (ԱՄՆ) կայացած Ադամանդե լիգայի եզրափակիչում։
23-ամյա մարզիկը 6,23 մետր արդյունք է գրանցել։
Այսպիսոսով նա գերազանցել է անցյալ ամռանը կայացած Աշխարհի առաջնությունում իր իսկ նվաճումը (6,21 մ):
Դյուպլանտիսը 2020 թվականի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։