Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բաց կթողնի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումը, հայտնում է Kicker-ը։
Գերմանացի մասնագետը «Յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ տեխնիկական գոտում չի լինի «Մանչեսթեր Սիթիի» հետ քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի ՝ ՄՅՈՒ-ի հետ հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Բավարիան» հայտնվել է A խմբում, որտեղ ընդգրկված են նաև դանիական «Կոպենհագենը» և թուրքական «Գալաթասարայը»: Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մեկնարկում է սեպտեմբերի 19-ին և ավարտվում դեկտեմբերի 13-ին։
Եվրագավաթային գլխավոր մրցաշարի վերջին խաղարկությունում «Բավարիան» հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջել է մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։