Վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնության 3-րդ տեղի համար խաղում Սլովենիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային։
Հանդիպումն ավարտվեց սլովենացիների հաղթանակով` թայբրեյքերում (25:22, 25:16, 21:25, 18:25, 15:11):
Սլովենացի վոլեյբոլիստները նախկինում դարձել են 2015, 2019 և 2021 թվականների Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիրներ։
Մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Իտալիայի և Լեհաստանի հավաքականները։