«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է կատալոնական ակումբի համեմատությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ այն համատեքստում, որ կապտանռնագույնները երկար ժամանակ չեն կարողանում հաղթել Չեմպիոնների լիգայուն, ինչպես «քաղաքայինները»՝ մինչև նախորդ մրցաշրջանը։
«Այստեղ մարդիկ այնքան էլ համբերատար չեն։ «Բարսելոնան» ոչ մի ընդհանուր բան չունի «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ Գվարդիոլան դա հաստատ գիտի ու հասկանում է պահանջների մակարդակը։ Դուք ինձանից հաղթանակներ եք պահանջում։ Հասկանում եմ, որ հաղթանակները լավ խաղի արդյունք են, բայց նախորդ մրցաշրջանում մենք հիանալի հանդիպում անցկացրինք «Բավարիայի» հետ և պարտվեցինք 0։2 հաշվով։ Այդ ժամանակ դուք ինձ ասացիք, որ գլխավորը արդյունքն է։ Երկրպագուներն այստեղ չեն սպասի այնքան ժամանակ, որքան մյուս ակումբներում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ վերջին անգամ կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում հաղթել է 2015 թվականին։