Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի երկրորդ փուլի ՊՍԺ-ի հետ խաղի նախօրեին խոսել է մրցակցի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
«Նա ֆանտաստիկ խաղացող է: Նա այնքան տաղանդավոր է, ականավոր խաղացող: Եթե նայում եք նրա ռեկորդները թե այդ տարիքում ինչի է նա հասել, սա խենթություն է: Նա հիանալի խաղացող է», — Հոլանդի խոսքերն է մեջբերում France Football-ը:
ՊՍԺ- Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,77 գործակցով, «Բորուսիայի» հաղթանակը ՝ 4,15, իսկ ոչ ոքին՝ 4,3։