Անգլիական «Լիվերպուլը» չեղարկել է Ասիայում նախատեսված ուսումնամարզական հավաքը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Անգլիական ակումբը նախատեսել էր ամռանը հավաք անցկացնել Ճապոնիայում և Վիետնամում, բայց կորոնավիրուսի համաճարակը փոխել է նրանց պլանները:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Կլոպի գլխավորած թիմը վաստակել է 82 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հավելենք, որ «Լիվերպուլը» վերջին անգամ չեմպիոն է հռչակվել 1990-ին: