Հայաստանի Պրեմիեր-լիգայի 7-րդ տուրում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է Չարենցավանի «Վանին» և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպումը կայացել է Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում և ավարտվել 2-0 հաշվով: Տանտերերի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել ռուս կիսապաշտպան Զախար Տարասենկոն՝ ընդմիջումից առաջ բացելով խաղի հաշիվը, և 35-ամյա բրազիլացի հարձակվող Տեոֆիլո Էդիսոնը՝ 81-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
«Վեստ Արմենիան» ՀՊԼ ընթացիկ մրցաշրջանում տարել է առաջին հաղթանակն ու այժմ 3 միավոր ունի իր ակտիվում: Թիմը եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Վանը» 4 միավորով շարունակում է զբաղեցնել 7-րդ