«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը պատմել է, թե ինչ քայլեր է պատրաստվում անել ակումբը՝ ի պատասխան Երևանում տնային խաղեր անցկացնելու ազգային ֆեդերացիայի արգելքին։
«Երկրպագուները մեզ շատ են աջակցում։ Աջակցության խոսքերը շատ են Հայաստանում և արտերկրում։ Ոմանք առաջարկում են օգնություն, երբեմն ծիծաղելի: Առաջարկում են տեղափոխվել այլ առաջնություն՝ Վրաստան, Ռուսաստան։ Բայց սա, ցավոք, իրավաբանորեն անհնար է։ Հուսով եմ՝ կարող ենք հաղթել։ Մենք կապվում ենք ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հետ և կշարունակենք դա անել:
Մենք կկիրառենք բոլոր օրինական մեթոդները։ Մենք դիմեցինք դատարան, քանի որ այս որոշումը ի սկզբանե անօրինական էր։ Մենք զրկված ենք խաղալու հնարավորությունից ոչ թե խախտումների, այլ պարզապես մեր դիրքորոշման պատճառով։ Մենք վճարումները ժամանակին կատարում ենք, երկրպագուներն իրենց լավ են պահում։ Մեզ գրեցին. «Այն պատճառով, որ ձեր նախագահը դեմ է հանդես եկել ֆեդերացիային, դուք կզրկվեք դաշտից»։ Ամեն ինչ շատ ցինիկ է»,- Championat.com-ին տված հարցազրույցում ասել է Սողոմոնյանը։