«Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրել է բելառուս Սերգեյ Զենևիչը:
ՈՒԵՖԱ-ի PRO կարգի արտոնագիր ունեցող 47-ամյա մասնագետը աշխատել է բելառուսական մի շարք ակումբներում, գլխավորել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ը:
Զենևիչը երկար տարիներ աշխատել է Բելառուսի ֆուտբոլային դրոշակակիր ԲԱՏԷ-ի համակարգում, գլխավորել է Բորիսովի ակումբի երիտասարդական և գլխավոր թիմերը, մինչև այս սեպտեմբեր ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական շտաբում: