Գերմանիան ներկայացնող թենիսիստ Ալեքսանդր Զվերևը սոցցանցերում գովեստի խոսքեր է ասել սերբ Նովակ Ջոկովիչի ահսցեին՝ 2023 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում նրա հաղթանակից հետո։
«Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կարող է ապացուցել այս մարդը: Դու լեգենդ ես, իմ ընկեր: Ոչ միայն թենիսում, այլև բոլոր մարզաձևերում»,- գրել է մարզիկը։
Սեպտեմբերի 10-ին Ջոկովիչը հաղթել է 2023 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում՝ մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ռուս Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ (6:3, 7:6 (7:5), 6:3: Սերբ թենիսիստը «Մեծ սաղավարտի» 24 մրցաշարերի հաղթող է և ներկայումս գլխավորում է ATP-ի վարկանիշային աղյուսակը։