Հարձակվող Անտուան Գրիզմանը երեքշաբթի Գերմանիայի դեմ ընկերական խաղում անցկացրեց Ֆրանսիայի հավաքականի կազմում իր 123-րդ հանդիպումը:
Գրիզմանը հավաքականում ելույթների քանակով հավասարվեց Թիերի Անրիին, ով այս ցուցանիշով զբաղեցնում է 4-րդ տեղը։
Բացի այդ, Անտուանն անցկացրեց իր 80-րդ անընդմեջ հանդիպումը ազգային հավաքականի կազմում և երկրորդը մեկնարկային կազմում՝ որպես ավագ։
Գրիզմանը ազգային հավաքականի կազմում դարձել է 44 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։