Երևանի Օլիմպավան մարզահամալիրում արդեն 3-րդ օրն է՝ ընթանում է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կարատեի մեծահասակների ազգային հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաքը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հավաքն անցկացնում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը և Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իսլամուտդին Էլդարուշևը:
ՀՀ և ՌԴ կարատեի ազգային ֆեդերացիաների որոշմամբ նման համատեղ ուսումնամարզական հավաքներն այսուհետ պարբերական բնույթ են կրելու: