«Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը մոտ ժամանակներս ֆրանսիացուն նոր պայմանագիր կառաջարկի։ Ֆուտբոլիստը պատրաստ է շարունակել ելույթները Յուվենտուսում՝ չնայած բազմաթիվ թիմերի հետաքրքրությանը։
Հիշեցնենք, որ հունիսին Յուվենտուսն արդեն պայմանագիր է կնքել ֆուտբոլիստի հետ, որը նախատեսված էր մինչև 2024 թվականի ամառ։