Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շարունակում է ապաքինվել ծանր վնասվածքից:
Ֆուտբոլիստը սկսել է մարզվել: Անգլիացին մարզվում է անհատական ծրագրով ու զբաղվում է միայն գնդակով:
Քեյնը Թվիթերում գրառում է կատարել այդ առիթով.
«Ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու կապակցությամբ»,- գրել է անգլիացին: