«Սևիլիայի» նորեկ, պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Իսպանիայի հավաքական հնարավոր վերադարձի մասին.
«Մեկ տարի առաջ որոշեցի հեռանալ ազգային թիմից։ Եթե որոշակի հանգամանքներ առաջանան, ինչո՞ւ չվերադառնալ հավաքական։
Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ երկիրը։ Եթե հանգամանքները փոխվում են, ապա ինչո՞ւ ոչ»։ – Ռամոսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Ռամոսը Իսպանիայի հավաքականում խաղացել է 16 տարի՝ 2005-ից 2021 թվականներին։ Հավաքականի կազմում Սերխիոն խաղադաշտ է դուրս եկել 180 անգամ՝ դառնալով 23 գոլի հեղինակ։
























































