Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հեռանալը թիմից, որն այս ամառ տեղափոխվել է սաուդյան «Ալ-Իթիհադ» ակումբ։
«Իհարկե, ես կարոտում եմ Բենզեմային, մենք միասին 11 տարի ենք անցկացրել: Ես նույն կարոտն եմ զգում, ինչ ամեն անգամ, երբ հեռանում են իմ ընկերները, ինչպիսիք են Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Կրիշտիանու Ռոնալդուն:
Մենք շատ ենք եղել միասին, շատ ենք հաղթել, սրանք առանձնահատուկ հարաբերություններ են, մենք կապված ենք ամբողջ կյանքի ընթացքում»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում խորվաթական Sportske Novosti-ն։
























































