Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի կիսապաշտպան Չերդան Շաքիրիի ապագայի մասին, տեղեկացնում է The Sun-ը;
«Շաքիրին թիմի մի մասնիկն է, և նման խոսակցությունները հոգնեցրել են ինձ:
Նա քրտնաջան մարզումներ է անցկացնում ու կատարում է իմ բոլոր պահանջները:
Չերդանը կմնա «Լիվերպուլում»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի այս առաջնությունում Շաքիրին անցկացրել է 6 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:
Հավելենք ՝ 28-ամյա ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ մի շարք ակումբներ հետաքրքրվել են իր հաճախորդի ծառայություններով: