«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի գործակալն ու եղբայրը՝ Էրդին Շաքիրին, վստահեցրել է, որ ամռանը իր եղբայրը շատ առաջարկներ է ունենալու տարբեր ակումբներից.
«Կարծում եմ, որ ամռանը Ջերդանը մի շարք առաջարկներ կունենա: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա ուներ 2-3 առաջարկ. ակումբների անունները շրջանառվում էին մամուլում:
Նրա կարիերան հեշտ չէ դասավորվում «Լիվերպուլում»՝ վնասվածքների պատճառով: Այժմ նա մարզչի հետ խոսում է խաղային պրակտիկայի մասին: Պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի հետո: Կարծում եմ, որ Ջերդանը շատ ավելիին է արժանի»,-ասել է Շաքիրին:
Շաքիրին «Լիվերպուլ» է տեղափոխվել «Սթոք Սիթիից»՝ 2018 թ-ին: «Լիվերպուլի» կազմում նա հաղթել է ՉԼ-ում, ԱԱԱ-ում և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում: