ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր ցավակցությունն է հայտնել Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի ու Եվրպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ.
«Ալբերտ Ազարյան, փառահեղ խաչով և առնական հայացքով հավերժացրեց ոչ միայն իր, այլ նաև Հայաստան անունը: Նրա վեհաշուք հաղթանակները՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կհիշվեն դարեդար:
Իր ազնիվ ու առողջ կերպարով սերունդներ կրթեց, վերջում էլ չդիմացավ բաժանմանն ու գնաց երկինք՝ միանալու իր հավերժական սիրուն՝ տիկին Լիզային:
Հոգիդ լուսավորվի, օղակների արքա և մեծ հայ»:
«Օղակների արքան» կյանքից հեռացել է օգոստոսի 5-ին՝ 94 տարեկան հասակում: Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: