Պարա սեղանի թենիսի Հայաստանի հավաքականի 3 մարզիկներ՝ Հմայակ Ավետիսյանը, Գևորգ Բեգլարյանը և Տիգրան Պետրոսյանը մեկնել են Մեծ Բրիտանիա մասնակցելու 2023թ Եվրոպայի առաջնությանը։
Առաջնությանը մասնակցության ֆինանսավորումը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակում։