Ռեդ Բուլի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց Իտալիայի Գրան Պրին։ Գործող չեմպիոնը զբաղեցրեց առաջին տեղը՝ լինելով մոտակա հետապնդողից 6,802 վայրկյան առաջ:
Ֆերստապենի թիմակից Սերխիո Պերեսը զբաղեցրեց երկրորդ տեղը։ Երրորդ տեղը զբաղեցրեց Կարլոս Սայնսը:
Ֆերստապենը հաղթեց Ֆորմուլա 1-ի իր 10-րդ անընդմեջ մրցավազքում՝ սահմանելով նոր ռեկորդ։
Նա շրջանցեց Սեբաստիան Ֆետելի ռեկորդը (9 անընդմեջ հաղթանակ)։