Վրաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» պաշտպան Սաբա Սազոնովը տեղափոխվել է իտալական «Տորինո»։
Վրացի ֆուտբոլիստը «Տորինոյի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։
Տրանսֆերի արժեքն ըստ Transfermarkt-ի կազմում է 2,5 միլիոն եվրո։
Սազոնովը «Զենիթի» ակադեմիայի սան է։ Սաբան երկու հանդիպում է անցկացրել Վրաստանի հավաքականի կազմում։