Արգենտինական «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ամերիկյան թիմի կազմում անցկացրած պաշտոնական խաղում առաջին անգամ աչքի չի ընկել ոչ մի արդյունավետ գործողությամբ:
«Նեշվիլի» դեմ MLS-ի խաղում Մեսսին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում։ Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։ Արգենտինացին խաղադաշտում ամբողջական հանդիպում է անցկացրել։ Մեսսիի տեղափոխությունից ի վեր սա առաջին խաղն է, որում «Մայամին» չի հաղթել, իսկ Մեսսին արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:
«Ինտեր Մայամին» 22 միավորով այժմ 27-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում: «Նեշվիլն» իր հերթին 39 միավորով 9-րդ տեղում է։ 54 միավորով գլխավորում է Ցինցինատիի մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» կհանդիպի «Լոս Անջելեսի» հետ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին:
























































