«Լիվերպուլն» ու «Բավարիան» քննարկում են մյունխենցիների կիսապաշտպան Ռայան Գրավենբերգի հնարավոր տրանսֆերը։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ինքն է հետաքրքրված «Էնֆիլդ» տեղափոխվելով: Մյունխենցիները շահագրգռված կլինեն «Լիվերպուլի» հետ գործարքը որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել:
2022/2023 մրցաշրջանում Գրավենբերգը Բունդեսլիգայում 24 հանդիպում է անցկացրել «Բավարիայի» կազմում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։