Հայաստանի թիավարության հավաքականի անդամներն առաջին անգամ աշխարհի առաջնությունում լավագույն տասնյակ են մտել:
Ավելին, սևանցի չորս մարզիկներ կանոէ մարզաձևում չորս տեղանոց նավակով, 500մ. տարածությունում, մտել են եզրափակիչ, գրավել են յոթերորդ տեղը և լրացրել են միջազգային կարգի սպորտի վարպետի նորման: Սա լուրջ հաջողություն է, մանավանդ, որ փորձառու մարզիչ Ավետիք Մալխասյանի անձնական սաները երբեք չէին պարապել չորստեղանոց նավակով: Հայ մարզիկները տեղում համատեղ մի քանի մարզում են անցկացրել և սկսել մրցելույթը:
Հայաստանի քառյակը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Արա Վիրաբյան, Վահե Դավթյան, Գևորգ Փիլոսյան և Նորիկ Մարգարյան:
Նշենք՝ Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությանը 94 երկրի 2000 մարզիկ-մարզուհիներ են մասնակցել՝ հանդես գալով 42 մրցաձևում: Հայաստանն ընդհանուր առմամբ 7 մարզիկ է ներկայացրել: